ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանը 10 մարզաձևերում 55 պատվիրակ կունենա Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ից հուլիսի 2-ն անցկացվող Եվրոպական երրորդ խաղերում։ Մասնավորապես, Հայաստանը մեկական մարզիկ կունենա ստենդային հրաձգություն (Երջանիկ Ավետիսյան), ատրճանակ (Բենիկ Խլղաթյան), հրաձգություն (Էլիմիրա Կարապետյան), թաեքվոնդո (Սարգիս Սարգսյան), կարատե (Անիտա Մակյան) սպորտաձևերում։
Քրիստինե Մանգասարյանը և Ռաֆայել Վարդանյան - Գոռ Սարգսյան զույգը ներկայացված կլինեն թեքբոլ սպորտաձևում: Ատլետիկայի թիմային և անհատական պայքարում Հայաստանը կունենա 20 մասնակից՝ 12 տղամարդ և 8 կին:
Սուսերամարտում հաղթանակի համար կպայքարեն Գրիգոր Պապոյանը, Բորիս Դադայանը, Ալիկ Նավասարդյանը, Գրիգոր Մնացականյանը և Էմմա Պողոսովան, իսկ ջրացատկում` Վլադիմիր Հարությունյանը, Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյանը և Ալիսա Զաքարյանը։
Հայաստանը ներկայացված կլինի նաև մուայ թայ սպորտաձևում` Գոռ Սարգսյանը (67 կգ), Արմեն Գրիգորյանը (71 կգ) և Լուսի Տեր-Դավթյանը (63,5 կգ):
Շախմատի բլից մրցաշարում Հայաստանը կներկայացնի Շանթ Սարգսյան-Էլինա Դանիելյան զույգը:
Հայաստանը ևս 7 մասնակից է ունենալու Եվրոպական երրորդ խաղերի բռնցքամարտի տղամարդկանց մրցումներում։ Լեհաստանում ռինգ են դուրս գալու Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։
Կին բռնցքամարտիկները ևս հետ չեմ մնում, չեմպիոնության համար պայքարելու են 6 մարզուհիներ` Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ ), Էլիդա Քոչարյանը (60 կգ ), Սոնա Հարությունյանը (66կգ ) և Անի Հովսեփյանը(75 կգ ):