Բերդի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել գազալցակայանում

Գազալցակայանի աշխատակիցը խոստովանել է, որ տերևները քաղել է տաղավարի հարևանությամբ աճած կանեփի թփերից։
Sputnik
Տավուշի մարզի ոստիկանները Բերդի տարածաշրջանի գազալցակայաններից մեկում թմրանյութ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հունիսի 13-ին ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Տավուշ-Այգեպար ճանապարհի գազալցակայանի աշխատակիցը տաղավարում պահում և օգտագործում է թմրանյութ:
Նույն օրը ձեռնարկված միջոցառումների արդյունքում գազալցակայանի տաղավարի սեղանի դարակում հայտնաբերվել են կանեփի տերևներ և թմրանյութ օգտագործելու միջոցներ:
Պարզվել է, որ դրանք պատկանում են Բերդի 36-ամյա բնակչին։ Նա հայտնել է, որ տերևներն ինքն է քաղել տաղավարի հարևանությամբ աճած թփերից, ապա կանեփի տերևները դարակում չորացրել է անձամբ օգտագործելու համար:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Հռոմ–Երևան չվերթով ժամանած քաղաքացու մարմնում 126 փաթեթ թմրամիջոց են հայտնաբերել