ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, ու Ուկրաինայի հարձակումը հենց հիմա ընթանում է մի քանի ուղղություններով։
«Ընդհանուր առմամբ, իհարկե, սա լայնածավալ հարձակում է։ Սկսեցին Վրեմևսկի վիստուպի, Շախտյորսկի և Զապորոժիեի ուղղությամբ։ Սկսեցին հենց ռազմավարական պահուստների օգտագործմամբ և շարունակում են։ Մենք հավաքվել ենք այստեղ քննարկման, և հենց հիմա մի քանի ուղղություններով մարտ է ընթանում», - ասել է Պուտինը ռազմական թղթակիցների հետ հանդիպմանը։
Նա ավելացրել է, որ ոչ մի տեղամասում հակառակորդը հաջողություն չի գրանցել։ Նրանք ունեն գրեթե 50/50 անդառնալի կորուստ, ռուսական և ուկրաինական բանակում կորուստների հարաբերակցությունը 1:10 է:
Պուտինի խոսքով՝ Ուկրաինան հարձակման ընթացքում կորցրել է ավելի քան 160 տանկ և ավելի քան 360 զրահամեքենա, Ռուսաստանը՝ 54 տանկ, բայց մի մասը ենթակա է վերականգնման:
Նա խոսել է նաև Կախովկայի ՀԷԿ-ի մասին և նշել` Ռուսաստանը հաստատ շահագրգռված չէր, որ նման ողբերգություն լիներ. դա ծանր հետևանքներ ունեցավ Ռուսաստանի նոր շրջանների համար: Ուկրաինայի զինված ուժերը ՀԷԿ–ին նպատակաուղղված հարվածներ են հասցրել HIMARS հրթիռներով։
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահն ասել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալների և աշխատակիցների ձերբակալությունները շարունակվում են, որոշ արդյունքներ հրապարակային են դառնում: Նման արդյունքների թվում ռուսական պետության ղեկավարը նշել է սահմանակից պետության գործակալների, հատուկ ծառայությունների աշխատակիցների ձերբակալությունները։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու և զորահավաք իրականացնելու անհրաժեշտություն չկա, հավաքագրվել է 150 000 պայմանագրային զինծառայող, կամավորականների հետ՝ 156 000: Ժամկետային զինծառայողներին հատուկ ռազմական գործողության գոտի ուղարկելու պլաններ նույնպես չկան։
Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կիևը Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններով հարձակվելու անհաջող փորձերի ընթացքում ավելի քան 360 զինվորական է կորցրել: