Ռուսաստանին մտահոգում է Եվրոպայում միջուկային ռումբերի պահեստավորումը․ Զախարովա

Մարիա Զախարովա
Ըստ որոշ տվյալների՝ ԱՄՆ-ն մոտ 150 միջուկային ռումբ է տեղակայել Եվրոպայի ավիաբազաներում՝ առանց որևէ պաշտոնական հայտարարության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Մոսկվային մտահոգում են Եվրոպայում ամերիկյան միջուկային ավիառումբերի պահեստավորման աշխարհագրության ընդլայնման մասին հաղորդագրությունները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Միջուկային զենքի վերացման միջազգային արշավի (ICAN) քաղաքականության և հետազոտությունների համակարգող Ալիսիա Սանդերս-Զակրեն հայտնել էր, որ ԱՄՆ-ն մոտ 150 միջուկային ռումբ է տեղակայել Եվրոպայի ավիաբազաներում՝ առանց որևէ պաշտոնական հայտարարության:
Ուկրաինայի հարձակումը հենց հիմա ընթանում է մի քանի ուղղություններով. Պուտին
«Չեն կարող անհանգստություն չառաջացնել վերջին շրջանում Եվրոպայում ամերիկյան միջուկային ավիառումբերի պահեստավորման աշխարհագրության ընդլայնման կոչերը»,– ասել է Զախարովան՝ չհստակեցնելով, թե հատկապես ում կոչերը նկատի ունի։
ICAN-ի ներկայացուցչի խոսքով` ԱՄՆ-ի միջուկային մարտագլխիկները պահվում են Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Թուրքիայի և Իտալիայի ավիաբազաներում: Սանդերս-Զակրեի կարծիքով՝ դա կարող է միջուկային պատերազմի ռիսկերը մեծացնող մեկնարկային կետ դառնալ:
Աղքատացված ուրանով զինամթերք շատ ունենք, դրանք կկիրառենք ի պատասխան․ Պուտին