Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում են. նրանք այցելել են Ծիծեռնակաբերդ

Երևանում կանցկացվի հայ-ռուսական գիտակրթական համաժողով՝ պատկան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Sputnik
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները` Ծիծեռնակաբերդում
Պատվիրակության կազմում են Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը, կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին և Երևանում գտնվող մի շարք այլ պաշտոնյաներ։
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները` Ծիծեռնակաբերդում
Նշենք, որ ՌԴ պատվիրակությունը Հայաստան է ժամանել ռուս-հայկական գիտակրթական համաժողովին մասնակցելու նպատակով:
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները` Ծիծեռնակաբերդում
Համաժողովը տեղի կունենա հունիսի 13-14-ը։ Այն նվիրված է գիտական համագործակցության, շարունակական կրթության համակարգի ձևավորման, միջնակարգ կրթության զարգացման, նորարարությունների հարցերին։ Քննարկվելու են նաև փոխգործակցության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են առողջապահությունը և ռուսաց լեզուն:
Ռուսաստանի պատգամավորները հայ գործընկերների հետ այցելել են Ծիծեռնակաբերդ