Ինտենսիվ տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում հունիսի 13-15-ը, ինչպես նաև հունիսի 16-17-ի կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այսօր ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան` 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում հունիսի 13-15-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քաղաքի առանձին հատվածներում տեղումներ են հնարավոր նաև հունիսի 16-17-ի երեկոյան ժամերին։
Ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Բոլոր նոր տրոլեյբուսներն արդեն Երևանում են