ՀՀ–ում գնաճը կկայունանա 4%-ի սահմաններում, իսկ տնտեսական ակտիվությունը կլինի 6%. ԿԲ

Մարտին Գալստյան
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի` 2023 թ. երկրորդ եռամսյակում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստել է ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանում գնաճը կկայունանա 4 տոկոսի սահմաններում, իսկ տնտեսական ակտիվությունը կլինի 6 տոկոս։ Լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ–ն այսօր 0.25 կետով արդեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 10.5 տոկոսի։
«Տնտեսական աճի դանդաղ տեմպերը ՀՀ–ում և գործընկեր երկրներում պահպանվում են 2023 թ. երկրորդ եռամսյակում, և 12–ամսյա գնաճի նվազումը շարունակվում է պահպանվել։ Կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռ շարունակում են պահպանվել բարձր մակարդակներում։ Ուստի գործընկեր երկրների ԿԲ–ները կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն»,– ավելացրեց ԿԲ նախագահը։
Ըստ նրա` ապրանքահումքային շուկաներում պահանջարկի նվազումը շարունակում է նպաստել ՀՀ–ում գնանկմանը։ Արդյունքում համաշխարհային շուկաների գնաճային ճնշումները ՀՀ շուկաների վրա էականորեն թուլանում են։
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանի ՀՆԱ-ի 5,5% աճի կանխատեսումը
«2023 թ. երկրորդ եռամսյակում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը։ Բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի ուշ է ճշտգրտվում։ ՀՀ ԿԲ–ն համապատասխան գործողություններով կկարգավորի պահանջարկը և կկայունացնի գնաճային սպասումները»,– վստահեցրեց Գալստյանը։
Նրա խոսքով` տնտեսական աճը 2023 թ. կկազմի 6 տոկոս. Կենտրոնական բանկը, շինարարության և ծառայությունների ոլորտի առաջանցիկ տեմպերով պայմանավորված, աճի կանխատեսումը մեկ տոկոսով ավելացրել է։ Ինչ վերաբերում է ՀՆԱ–ին, ապա այն կլինի 6,9 տոկոս։
Ինչ վերաբերում է ներմուծվող ապրանքների գներին, ապա ԿԲ նախագահի վստահեցմամբ, դրանք ավելի կտրուկ են նվազում, քան կանխատեսվում էր։