Հայ փրկարարները վերապատրաստվում են ռուս մասնագետների օգնությամբ

Դասընթացների ընթացքում մասնակցիները ծանոթանում են տարբեր լեռնային ռելիեֆներով անցումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետներն այս ամիս վերապատրաստվել են նախնական լեռնային պատրաստության ծրագրով։ Ծրագիրը կազմակերպվել էր ոուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կազմակերպած դասընթացի մասնակիցներ
«Դասընթացները վարում են «Ռուս փրկարարների միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետությունում գտնվող «Ցեյ» ուսումնավարժական կենտրոնի բազայի, Հյուսիսային Օսեթիայի տարածաշրջանային մասնաճյուղի մասնագետները»,– հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կազմակերպած դասընթացի մասնակիցներ
Դասախոսները ներկայացնում են լեռներում աշխատելու առանձնահատկությունները։ Ձեռք բերած գիտելիքները մասնակիցներին հետագայում հնարավորություն կտան զարգացնել բարձրլեռնային պայմաններին հարմարվելու անհրաժեշտ հմտություններ:
Տեսական մասից բացի մեծ ուշադրություն է դարձվում գործնական դասերին։
Ըստ էության, ծրագրի հիմքում գործնական պարապմունքներն են։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կազմակերպած դասընթացի մասնակից
Մասնակիցները վերապատրաստման ընթացքում կատարում են ալպինիստական և լեռնափրկարարական սարքավորումներով աշխատանք, ծանոթանում տարբեր լեռնային ռելիեֆներով անցումներին և անվտանգության ապահովմանը։
Հատուկ ուշադրություն է դարձվում որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը։