ՀՀ ՆԳՆ–ն մանրամասներ ու լուսանկարներ է ներկայացրել Sprinter–ի վթարից

Sprinter–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած բեռնատարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, ՆԳՆ–ի տվյալներով, տուժել է 7 քաղաքացի։Տեղեկությունը հայտնում է ՀՀ գերատեսչության մամուլի ծառայությունը։
shamshyan.com–ն այսօր գրել էր, որ Երևանում Mercedes Sprinter–ը բախվել է վերամբարձ կռունկներին, կա 10 տուժած, որոնք, նախական տվյալներով, միևնույն ընկերության աշխատակիցներ են։
ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում վթարի մասին ահազանգը ստացել են ժամը 06։30-ին։ Հաղորդվել է, որ Երևանի Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Աշտարակի խճուղու վթարը
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Երևանում Mercedes Sprinter–ը բախվել է վերամբարձ կռունկներին. 10 վիրավոր կա
Տեղում պարզվել է, որ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին։
Աշտարակի խճուղու վթարը
Փրկարարները Sprinter –ից դուրս են բերել երեք արգելափակված քաղաքացու։ 29-ամյա Է. Ա.-ին, 54-ամյա Թ․Տ․-ին, 18-ամյա Լ․Խ․-ին, 29-ամյա Մ․Բ․-ին, 26-ամյա Դ․Կ․-ին, 31-ամյա Է․Հ․-ին և Ա․Մ․-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային։
Աշտարակի խճուղու վթարը