ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աղքատացված ուրանով զինամթերք շատ ունի, բայց դրանք չեն կիրառվում:
«Մենք աղքատացված ուրանով զինամթերք շատ ունենք, դրանք կկիրառենք ի պատասխան։ Կանխարգելիչ կիրառման անհրաժեշտությունը չկա»,- ասել է նա ռազմական թղթակիցների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ Արևմուտքը պատրաստ է աղքատացված ուրանով զինամթերք մատակարարել Ուկրաինային, քանի որ պահեստներում ոչինչ չի մնացել։
«Աղքատացված ուրանով (զինամթերք) հավանաբար պահեստներում կա։ Ամենահեշտն է (մատակարարելը. խմբ.), քանի որ արտադրությունն ընդլայնելը հոգս է»,-ասել է Պուտինը։
Ավելի վաղ «Wall Street Journal» թերթը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Սպիտակ տունը Մեծ Բրիտանիայից օրինակով պատրաստվում է հավանություն տալ Ուկրաինային աղքատացված ուրանով տանկային արկերի տրամադրմանը: