ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղում 22-ամյա երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, հունիսի 12-ին, ժամը 01.40-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Բերքառատ գյուղի ճանապարհից կրծքավանդակի ձախ մասի կտրած-ծակած թափանցող վնասվածքով «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխել 22-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 00.30-ի սահմաններում Բերքառատ գյուղի ճանապարհին անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բերքառատցի 22-ամյա երիտասարդին կտրող-ծակող գործիքով վնասվածք է պատճառել Մելիքգյուղ բնակավայրի 22-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն: