Սյունիքում լճակից 3–ամյա երեխայի դի են դուրս բերել

Արխիվային լուսանկար
Փոքրիկի որոնողական աշխատանքների ժամանակ 1979 թվականի ծնված քաղաքացի է ընկել ձորն ու վնասվածքներ ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի լճակից 3–ամյա երեխայի դի են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Հունիսի 12-ին, ժամը 17։28–ին ահազանգ է ստացվել, որ Հարթաշենում երեխա է կորել, դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Սակայն մինչ այդ տեղի ուժերով փոքրիկին դուրս են բերել լճակից։
«Պարզվել է, որ լճում հայտնված երեխան 2020 թվականին ծնված Ա.Վ.–ն է։ Նրան տեղափոխել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը։ Ա․ Վ․-ի որոնողական աշխատանքներն իրականացնելիս քաղաքացի Ա․ Դ․-ն (ծնված 1979 թ.) մոտ 30 մ բարձրությամբ ժայռից գլորվել և վնասել է ոտքը»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացուն և հոսպիտալացրել Գորիսի ԲԿ։