ՄՊՀ-ն հուշագիր կստորագրի Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ

Գեղամ Գևորգյան
Գեղամ Գևորգյանը եգիպտացի գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության խորացման հնարավորությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հուշագիր կստորագրի Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ։ Տեղեկությունը հրապարակվել է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։
Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազի հետ հեռավար հանդիպման ժամանակ Գեղամ Գևորգյանը նշել է, որ միջազգային համագործակցությունը հանձնաժողովի առաջնահերթություններից է:
«Մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր միջազգային հարաբերությունները հուշագրերի կնքման և օտարերկրյա գործընկերների հետ տարբեր ծրագրերի իրականացման միջոցով: Հայաստանի և Եգիպտոսի մրցակցային մարմինները Մրցակցության միջազգային ցանցի (ICN) անդամ են, համագործակցում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD) շրջանակներում, ինչը ամուր հիմք է նաև երկկողմ համագործակցության զարգացման համար»,- ասել է ՄՊՀ նախագահը՝ առաջարկելով գործակցությունն ընդլայնել փոխըմբռնման հուշագրի կնքմամբ:
Մոնթազը ողջունել է համագործակցության ընդլայնման նախաձեռնությունը: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա քայլերի իրականացման վերաբերյալ:
Հանդիպել են Գեղամ Գևորգյանն ու Բախիտ Սուլթանովը. հայտնի է` ինչ հարցեր են քննարկել