Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին

Սիլվիո Բեռլուսկոնի
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իտալական լրատվամիջոցներին։
Ըստ հաղորդագրության` Բեռլուսկոնին մահացել է Միլանի հիվանդանոցում:
Նա սեպտեմբերին կդառնար 87 տարեկան։
«Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի առողջական վիճակի վատթարացման մասին հայտնի էր դարձել ապրիլին։
Իտալական ԶԼՄ–ները գրել էին, որ նրան Միլանի «San Raffaele» հիվանդանոց են տեղափոխել սրտանոթային համակարգի խնդիրների, շնչառության հետ կապված դժվարության պատճառով:
Սիլվիո Բեռլուսկոնին ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 29-ին Միլանում: Նա քաղաքական գործունեություն է ծավալել 57 տարեկան հասակում։ Նրա «Առաջ, Իտալիա» կուսակցությունը հիմնադրումից ընդամենը 60 օր անց դարձավ Իտալիայի խորհրդարանական ընտրությունների հաղթող 1994 թ.։ Միևնույն ժամանակ Բեռլուսկոնին վստահվեց պետության վարչապետի պաշտոնը։ Այդ պաշտոն նա զբաղեցրել է 1994-1995, 2001-2006, 2008-2011 թվականներին։ 2011-ի վերջին` դատական գործընթացների պատճառ հանդիսացող մի քանի աղմկահարույց սկանդալներից հետո, ինչպես նաև տնտեսական մեծ դժվարությունների հետ մեկտեղ, Իտալիայի նախագահի ճնշման տակ նա հրաժարական տվեց:
30 տարի (1986-2016) Բեռլուսկոնին նախագահում էր «Միլան» ֆուտբոլային ակումբը, որն այս ընթացքում բազմիցս նվաճել է եվրոպական գավաթները: 2005-ին նրա կապիտալը գնահատվում էր 12 միլիարդ դոլար: