ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անհնար է համարում իր տեղափոխությունը Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» կամ Մոսկվայի «Սպարտակ»։ Նա այդ մասին ասել է RB-Sport–ի հետ զրույցում։
«Ես չեմ դիտարկել ու չեմ դիտարկելու ռուսական ակումբների առաջարկները։ Ես իհարկե «ոչ» կասեմ նրանց։ Իմ տեղափոխությունն այդ ակումբներ հնարավոր չէ»,- նշել է ֆուտբոլիստը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կասի «Սպարտակի» և «Զենիթի» ներկայացուցիչներին, եթե ցանկանան նրան տեսնել իրենց ակումբներում:
Ըստ Սպերցյանի՝ ռուսական որևէ այլ ակումբ տեղափոխվելու հարցը փակված է։
Հիշեցնենք` Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, ծնվել է Ռուսաստանում, 2021 թվականի փետրվարից հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականում։