Երևանի կենդանաբանական այգու Ամուրյան վագրերի ընտանիքում ձագուկ է ծնվել։ Տեղեկությունը հայտնում է այգու մամուլի ծառայությունը։
Ձագուկը լույս աշխարհ է եկել հունիսի 10-ին։
«Վագրիկն արտաքուստ առողջ է և գտնվում է շուրջօրյա հսկողության տակ, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կընթանա, շուտով կկարողանանք մեր «աղջնակին» առավել լիարժեք ներկայացնել»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Ամուրյան վագրերը որպես անհետացող տեսակ ընդգրկված են միջազգային Կարմիր գրքում։