ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ստոկհոլմում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 15-ամյա պատանի է մահացել, ևս 3 անձ տուժել է։ Տեղեկությունը հաղորդում է «Ֆրանս պրեսը»` վկայակոչելով տեղի ոստիկանությունը։
Կրակոցները եղել են Շվեդիայի մայրաքաղաքի հարվային հատվածում, շաբաթ երեկոյան։
Պատանին մահացել է ստացված վիրավորումներից, իսկ մյուս տուժածները հոսպիտալացվել են։
Տուժածները 45-65 տարեկան կին և տղամարդ են, ինչպես նաև ևս մեկ 15-ամյա պատանի։
Ոստիկանությունը մեքենայով հետևել է 2 տղամարդու և մոտ 1 ժամում նրանց ձերբակալել։