Երևանում կառուցվող նոր ճանապարհային հանգույցը կկապի Նոր Նորք վարչական շրջանը Կենտրոնին։ Տեղեկությունը հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշվում է, որ Նոր Նորք և Նորք Մարաշ վարչական շրջաններ հասնելու նոր ճանապարհային հանգույցի շնորհիվ էականորեն կնվազի Մյասնիկյան պողոտայի և Արմենակյան փողոցի ծանրաբեռնվածությունը։ Հանգույցը կանցնի Մյասնիկյան պողոտայով։
Հիշեցնենք, որ վերջերս էլ Երևանի քաղաքապետարանը նոր որոշում էր կայացրել, համաձայն որի Հերացի փողոցում այսուհետև արգելվելու է կայանումը։ Դրանով նպատակ ունեն էականորեն թեթևացնել Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի հատվածի ծանրաբեռնվածությունը։