«Մերձազովյան» ռուսական նավի անձնակազմը վեցփողանի ԱԿ–360Մ ինքնաձիգերով Սև ծովում ոչնչացրել է իրենց վրա հարձակված առանց նավաստիի ուկրաինական մոտորանվակները։
Կադրերում երևում է այդ սարքերից մեկի մոտենալը նավին, ինչպես նաև ԱԿ–360Մ ինքնաձիգերից արձակված կրակը։ Տեսանյութում պատկերված է նաև այդ սարքերից մեկի խոցման և պայթեցման պահը։
Ավելի վաղ, ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն անհաջող կերպով փորձել են 6 ծովային արագընթաց մոտորանավակով գրոհել Սևծովյան նավատորմի «Մերձազովյան» նավը։ Այն ապահովում է «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարների անվտանգությունը։
Գերատեսչության տվյալներով` գրոհը հետ մղելու ընթացքում բոլոր մոտորանավակները ոչնչացվել են Սևաստոպոլ քաղաքից 300 կմ հարավ–արևելք գտնվող ռուսական նավի կանոնավոր սպառազինության միջոցով։
Նշվում է, որ տուժածներ չկան, նավն էլ չի վնասվել։
Բացի այդ, հարձակման պահին Սև ծովի կենտրոնական հատվածում օդում աշխատել է ԱՄՆ ՌՕՈւ ՌՔ–4Բ «Global Hawk» ռազմավարական հետախուզական անօդաչու թռչող սարքը։