ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևան–Սևան ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խողովակին, ինչի հետևանքով վարորդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 11-ին, ժամը 16։40-ի սահմաններում։ Վթարի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,– նշում է կայքը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։