ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երկու թուրք զինվորական է զոհվել Սիրիայի հյուսիսում և Իրաքում երկրի բանակի կողմից իրականացվող «Ճանկ-թուր» ռազմական գործողության գոտում ինքնաշեն սարքի պայթյունից։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Մեր զինծառայողներից երկուսը մահացել են«Ճանկ-թուր» գործողության գոտում ճանապարհի եզրին տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի հետևանքով», - ասվում է նախարարության Թվիթերում:
Թուրքիան անցած նոյեմբերին օդային գործողություններ ձեռնարկեց Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական տարածքի ռմբակոծումը հաջողված է անվանել։ Հաղորդվում է նաև, որ հրթիռային հարվածներ են հասցվել Իրաքի հյուսիսում գտնվող թիրախներին:
Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել սահմանամերձ շրջաններում հարևան երկրի զինվորականների ներկայությունը և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը: Միևնույն ժամանակ, պաշտոնական Դամասկոսը նույնպես չի ճանաչում վարչակազմ հյուսիսային շրջանների ինքնավարությունը, որոնց տարածքին հարվածներ են հասցնում թուրք զինվորականները։