Անձրևները կշարունակվեն, ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, հունիսի 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ին, 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-ի ցերեկը առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում հունիսի 11-ին, 13-14-ը սպասվում է, 12-ի, 15-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Անհամբեր սպասում եմ․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը դիմել է հայ երկրպագուներին