ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հրաժարվել է մեկնաբանել Ամստերդամի «Այաքս» իր հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հունիսի 9–ին De Telegraaf պարբերականը հայտնել էր, որ «Այաքսը» Սպերցյանին գնելու պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին»: Վաղը` հունիսի 11–օն, «Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակչում կխաղա ԲԿՄԱ-ի հետ:
«Վաղը մեզ համար ամենակարևոր օրն է։ Մենք շատ էինք սպասում այս խաղին, սա մեր երազանքն է։ Սա իմ կյանքի ամենակարևոր հանդիպումն է։ «Այաքսի» վերաբերյալ ոչինչ չեմ մեկնաբանի»,- լրագրողներին ասել է Սպերցյանը։
Ավելի վաղ ամստերդամցիների մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ ակումբը չի արձագանքի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին: Այսօր լրագրող Հրաչ Խաչատրյանը Twitter-ի իր էջում հայտնել էր, որ կիսապաշտպանի համար պայքարին միացել է ֆրանսիական «Մարսելը»:
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2021 թվականի փետրվարին որոշել է հանդես գալ նաև Հայաստանի հավաքականում։