Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Արամի փողոցը. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 10-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ի և 13-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 10-11-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունիսի 10-11-ը, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հունիսի 10–ի գիշերը եղել է +15...+17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 29-31 աստիճան տաքություն։