«Մարսելը» միացել է «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի համար պայքարին

«Կրասնոդարի» հետ 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Ֆրանսիական «Մարսելը» միացել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար պայքարին, Twitter-ի իր էջում հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը:
Ավելի վաղ De Telegraaf պարբերականը հայտնել էր, որ Սպերցյանին գնելու վերաբերյալ «Կրասնոդարին» պաշտոնական առաջարկ է արել Ամստերդամի «Այաքսը»:
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2021 թվականի փետրվարին որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի հավաքականում։
Ազգային հավաքականի կազմում անցկացրած 15 խաղում նա 3 գոլ է խփել:
«Կրասնոդարի» հետ 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականին: