Դժբախտ պատահա՞ր, թե՞ սպանություն. Այգավան գյուղում հայտնաբերվել է 37-ամյա տղամարդու դի

Գոռ Ի.-ին մահացած վիճակում հայտնաբերել է իր 35-ամյա ընկերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Այգավան գյուղում Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 37-ամյա Գոռ Ի․-ի դին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Գոռ Ի.-ին մահացած վիճակում հայտնաբերել է իր 35-ամյա ընկերը։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե սպանություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություների պատասխաններ լինելուց հետո»,-գրում է կայքը:
Նշվում է, որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դժբախտ պատահար Դիլիջանում. 39–ամյա տղամարդը հոսանքահարվել է ու տեղում մահացել