Աննա Վարդապետյանը Վերին Շորժայում ծանոթացել է շփման գծում տիրող իրավիճակին

ՀՀ գլխավոր դատախազը աշխատանքային այցով գտնվել է Գեղարքունիքում, այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն, ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Վերին Շորժա գյուղի հատվածում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ և ծանոթացել շփման գոտում տիրող իրավիճակին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Աննա Վարդապետյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ
Նշվում է, որ Վարդապետյանն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն, ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուս։
«Կայազորի դատախազության դատախազները զեկուցել են տևական ժամանակ քննվող և առավել բարդություն ներկայացնող քրեական վարույթները: Քննարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են հանձնարարություններ՝ արդյունավետ քննություն կատարելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրությունում։
Աննա Վարդապետյանն անդրադարձել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների քննությանն ու ընդգծել վարույթների ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:
Աննա Վարդապետյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ
2-րդ բանակային կորպուս այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը քննարկումներ է ունեցել կորպուսի հրամանատարի և անձնակազմի հետ: