Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետ. ՊՆ

Գեղարքունիքի մարզ. Արխիվային լուսանկար
Հայկական կողմը կորուստներ չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ-ն Գեղարքունիքի մարզի Կախակն համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա: