Ուկրաինական հարձակումը սկսվել է, ոչ մի հատվածում նրանք չեն հասել իրենց նպատակներին․ Պուտին

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը ռեալ է գնահատում ուկրաինական զորքերի հակահարձակման հետ կապված իրավիճակը և ելնելու է այդ իրողություններից:
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում լրագրողներին ասել է, որ ուկրաինական հարձակումը սկսվել է՝ այդ մասին է վկայում ռազմավարական պահուստների օգտագործումը:
«Մարտական գործողությունների ոչ մի հատվածում ուկրաինական զորքերը չեն հասել իրենց առջև դրված խնդիրներին։ Դա բացարձակապես ակնհայտ բան է», - ասել է Պուտինը լրագրողներին։
Նա ավելացրել է, որ դա ձեռք է բերվում ՌԴ զինվորների խիզախության և հերոսության, զորքերի ճիշտ կազմակերպման և ճիշտ կառավարման և ռուսական սպառազինության բարձր արդյունավետության շնորհիվ:
Շեբեկինո քաղաքը հրետակոծվում է «Գրադ»–ով․ կան վիրավորներ, այրվում են տներ
Ռուսաստանի նախագահը նշել է նաև, որ զինված ուժերի հարձակողական ներուժը դեռ պահպանվում է: ՌԴ-ն դեռ ժամանակակից սպառազինություն պակաս ունի, սակայն պաշտպանական-արդյունաբերական համալիրն արագ է զարգանում։ Նա ավելացրել է, որ պաշտպանության ոլորտի առջև դրված բոլոր խնդիրները կկատարվեն։