ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին կմեկնի Ադրբեջան: Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ այցի ընթացքում Էդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես կգան «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ» հայտարարություններով:
Նշենք, որ սա Էրդողանի առաջին արտասահմանյան այցն է Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: