«Հնարավոր չէ հաշվի չառնել այն փաստը, որ Արցախի չճանաչված Հանրապետությունը 35 տարի գոյություն ունի որպես անկախ պետական սուբյեկտ՝ ունենալով իր տարածքը, բնակչությունը, ընտրված իշխանությունները և ժողովրդավարական հաստատությունները։ Արցախի քաղաքացիների կամքի արտացոլումը, որին սատարում է համայն հայությունը, ներկայացված է Հանրապետության Սահմանադրության մեջ․ Արցախը անկախ սուբյեկտ է, որը չի ենթարկվելու Ադրբեջանի ագրեսիային և չի մտնելու նրա կազմի մեջ»,-նշված է հայտարարության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22–ի ասուլիսում նա հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Խորհրդային Ադրբեջանի անկլավները։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։