Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկության առարկա դառնալ. Արամ Ա

Արամ Առաջին
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն ընդգծել է` ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի անբաժան մասն է կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկելի չէ։ Այս հայտարարությունն արել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն։
«Ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի անբաժան մասն է կազմում։ Հետևաբար Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության առարկա չի կարող դառնալ»,– գրել է նա Twitter–ում։
Արամ Ա–ն հավելել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ուստի Արցախի ժողովուրդն իր դարավոր հայրենիքում ինքնորոշման իրավունք ունի։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
Քաղաքական մրցակի՞ց, թե՞ գործընկեր. ինչո՞ւ է ակտիվացել Հայ առաքելական եկեղեցին