«Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել Սպերցյանին

Լրատվամիջոցի տեղեկություններով` ակումբի տնօրեն Սվեն Միսլինտատը կապի մեջ է ֆուտբոլիստի գործակալների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հոլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբը 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ձեռք բերելու վերաբերյալ պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին»։ Տեղեկությունը հայտնում է հոլանդական «De Telegraaf»–ը։
Ըստ ԶԼՄ-ի` հնարավոր տրանսֆերի արժեքը կարող է կազմել 9 մլն եվրո, ակումբի տնօրեն Սվեն Միսլինտատը կապի մեջ է ֆուտբոլիստի գործակալների հետ։
Ավելի վաղ «Չեմպիոնատը» հայտնել էր, որ «Այաքսը» հետաքրքրված է Սպերցյանին ձեռք բերելու հարցում:
Էդուարդ Սպերցյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, «Կրասնոդար» ֆուտբոլի ակադեմիայի սան է: 2021 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցություններից հետո նա համաձայնել է հանդես գալ ազգային հավաքականում։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 40 խաղում խփել է 14 գոլ և կատարել է 14 գոլային փոխանցում:
Էդուարդ Սպերցյանն ուզում է խաղալ Եվրոպայում