Ոչ սթափ վարորդը Երևանում փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալված է

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Պարեկները Երևանում 45–ամյա վարորդի են ձերբակալել կաշառք առաջարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՆԳՆ ոստիկանության ՊԾ 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 7-ին, ժամը 23.15-ին, Թամանցիների փողոցում ծառայության ժամանակ ծխախոտային արտադրատեսակից օգտվելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա:
Վարչական արձանագրություն կազմելու ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ վարորդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
«Արձանագրություն կազմելու ընթացքում 45-ամյա վարորդը, բացելով պարեկային ավտոմեքենայի դուռը, նստելատեղին է դրել 20 000 դրամ արժողությամբ թղթադրամ, ինչից հետո պարեկները կաշառք տալու հիմքով նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ուզում եմ մաղթել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի. Փաշինյանը` Տավուշի պարեկներին