ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպում է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։
Այդ մասին Թրյուդոն հայտնել է «Թվիթերում» կատարած գրառման մեջ։
«Կանադայի հայ համայնքը հզոր է և եռանդուն, և երբ այսօր ես և Արամ Ա կաթողիկոսը հանդիպեցինք, խոսեցինք այդ մասին: Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրագործված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղությանը մեր աջակցության մասին», -գրել է Կանադայի վարչապետը։
Հավելենք, որ Արամ Առաջինը հովվապետական այցով Կանադա է մեկնել մայիսի 31-ին։