ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Մեկնարկել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար նախատեսված «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Առաջին փուլի 60 մասնակիցներն արդեն Հայաստանում են։ Նրանք 13 օրումոչ միայն կբացահայտեն Հայաստանն ու հայկական մշակույթը, այլև կբարելավեն հայերենի իմացությունը։
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներ
© Photo : DiasporaGovAm / Russian language channel
«Ինչպես փաստում են ծրագրի նախորդ տարիների մասնակիցները, այս ընթացքում ունեցած հիշողությունները ձեզ կուղեկցեն դեռ երկար ժամանակ և կդառնան ձեր պատանեկության անմոռանալի շրջաններից մեկը»,- իր ողջույնի խոսքում ասել է գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը։
Նշենք, որ այս տարի ծրագիրը կընթանա ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում հունիսի 5-ից օգոստոսի 26-ը՝ 6 փուլով։ Մասնակցելու են 25 երկրից ժամանած 600 սփյուռքահայ պատանիներ։
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներ
© Photo : DiasporaGovAm / Russian language channel