ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Կախովկայի ՀԷԿ–ի ոչնչացումը կանխամտածված դիվերսիա է անվանել։ Այս մասին նա հայտնել է լրագրողներին։
«Այստեղ մենք կարող ենք միանշանակ հայտարարել, որ խոսքը Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի մասին է»,– ասել է նա։
Կախովկայի ՀԷԿ–ի վերևի մասը ոչնչացվել է հունիսի 6-ի գիշերը տեղի ունեցած գնակոծությունների պատճառով, բայց ջրամբարը չի ավերվել։ Ուկրաինական զորքերը ՀԷԿ–ի ուղղությամբ հարվածներ հասցրել են «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներով։ Ջրի չկարգավորված արտահոսք է տեղի ունենում, բնակչության տարհանման անհրաժեշտություն դեռ չկա։
Իշխանությունների տվյալներով, մոտ 600 տուն հեղեղվել է։ ՀԷԿ–ի շրջանում ջրի բարձրացման առավելագույն մակարդակը կարող է հասնել 12.5 մետրի։
Կախովկայի հիդրոէլեկտրակայանը Դնեպրովյան ՀԷԿ–երի կասկադի 6-րդ աստիճանն է (ամենաներքևի և վերջին)։ Այն տեղակայված է Նոր Կախովկա քաղաքից 5 կմ հեռավորության վրա։