Ջերմաստիճանը կնվազի, անձրև ու ամպրոպ կլինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 6-7-ը, ինչպես նաև 10-ին շրջանների զգալի մասում, 8-9-ը` առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Այսօր, հունիսի 9-ին և 10-ին տեղումները կլինեն կեսօրից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի մինչև վաղը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում հունիսի 6-7-ին, 10-ի կեսօրից հետո, 8-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի առանձին հատվածներում անձրև և ամպրոպ կարող է լինել նաև հունիսի 8-ին և 9-ի երեկոյան ժամերին։
Օրգանական մեղր պատրաստել ցանկացողները շատացել են, բայց մասնագետների պակաս կա․ Ալեքսանյան