Դեբետ գյուղի խաղահրապարակում 11 տարեկան աղջնակ է մահացել

Խաղահրապարակ
Երեխան գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում դիպել է էլեկտրասյան միջից դուրս եկած հոսանքալարերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Լոռու մարզի Դեբետ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել` 11-ամյա աղջնակը հոսանքահարվել է և մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ գյուղապետարանի մոտ մահացած երեխա կա:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 17:00-ի սահմաններում գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում Դեբետ գյուղի բնակիչ 11-ամյա Լուսինե Գ.-ն դիպել է խաղահրապարակում տեղադրված լուսավորող էլեկտրասյան միջից դուրս եկած հոսանքալարին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Կայքը գրում է, որ երեխան սովորում էր Դեբետ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում:
Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի