ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խիստ մտահոգված է Կախովկայի ՀԷԿ-ի ավերման մասին հաղորդագրություններով և փորձում է պարզել տեղի ունեցածի հնարավոր հետևանքները: Տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Բայդենի վարչակազմի ներկայացուցիչն այսօր հայտնել է, որ ԱՄՆ–ն շատ մտահոգված է այն բանից հետո, երբ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ամբարտակը ճեղքվել է... և փորձում է պարզել հնարավոր ազդեցությունը», - նշված է հրապարակման մեջ:
Կախովկայի ՀԷԿ–ի վերին հատվածը քանդվել է հունիսի 6-ի գիշերը տեղի ունեցած հրետակոծությունների պատճառով, բայց ջրամբարը չի ավերվել։ Ուկրաինական զորքերը ՀԷԿ–ի ուղղությամբ հարվածներ հասցրել են «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներով։ Ջրի չկարգավորված արտահոսք է սկսվել։
Իշխանությունների տվյալներով` մոտ 600 տուն է հեղեղվել։ ՀԷԿ–ի շրջանում ջրի բարձրացման առավելագույն մակարդակը կարող է հասնել 12.5 մետրի։
Կախովկայի հիդրոէլեկտրակայանը Դնեպրովյան ՀԷԿ–երի կասկադի 6-րդ աստիճանն է (ամենաներքևի և վերջին)։ Այն տեղակայված է Նոր Կախովկա քաղաքից 5 կմ հեռավորության վրա։