Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանը կրակ է բացել Կախակնի հատվածում աշխատող տեխնիկայի ուղղությամբ. ՊՆ

ՊՆ
Առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ադրբեջանական զինուժը կրակ է բացել ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում (Գեղարքունիքի մարզ. խմբ) ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,– ասված է հաղորդագրությունում:

Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` այսօր առավոտյան ՊՆ–ն հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։