Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետի գործը քննում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի խափանման միջոցն այսօր դատարանը փոխել է տնային կալանքով։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամու;ի ծառայությունը։
«Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով՝ 3 ամիս ժամկետով»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ գործը քննում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը։
Արշակ Հակոբյանի գործով նիստի ժամանակ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ, ինչը նիստը նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը բավարարել է։
Սարգսյանի թիկնազորի նախկին պետից և ևս 4 անձից 8 մլրդ դրամի ապօրինի գույք են ուզում վերցնել
Հիշեցնենք` Արշակ Հակոբյանը մեղադրվում է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս (երկու դրվագ)) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր):
Նա արդեն մեկ անգամ կալանավորել էր 2021–ի նոյեմբերի 30–ին, ազատ արձակվել դրանից 8 ամիս անց։ Արշակ Հակոբյանին երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացվեց 2022–ի դեկտեմբերի 27–ին, 2023–ի ապրիլի 14–ին նրա կալանքի ժամկետը երկարացվեց 3 ամսով։