ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է քննաշրջանի ակտիվ փուլը, տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:
Ատեստավորում անցնող առաջին խմբի զինծառայողներն են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները, որոնք քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հետագա ծառայությունը կշարունակեն իրենց ընտրած զորամասերում սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով:
Մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia
«Քննությունների առաջին օրը, հիմնականում լավ և գերազանց գնահատականներով, զինծառայողները հանձնել են շարային պատրաստության ստուգարքը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Առաջիկա օրերին ատեստավորում անցնող հայրենյաց պաշտպանները կհանձնեն նաև քննություններ ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից, որոնց արդյունքների հանրագումարով էլ ստուգող հանձնաժողովը կգնահատի զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը։
Մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia