ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «ՀայՓոստ»-ից հետո մարդկանցից բանկային տվյալների կորզման համար կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում այլ կազմակերպությունների անունից։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են, որոնք փորձում են ձեզանից կորզել բանկային քարտի տվյալները ու գողանալ վրայի գումարները»,-գրել է նա։
Մարտիրոսյանի հրապարակած լուսանկարից երևում է, որ մարդկանց կազմակերպությունների անունից կեղծ հաղորդագրություն է ուղարկվում, որ առաքանի ունեն ստանալու և հարկերից ազատվելու համար վճարում կատարեն։
Մարտիրոսյանը որպես հետգրություն հորդորել է չխաբվել ուղարկվող կեղծ հաղորդագրություններին, թե ժառանգություն եք ստացել․ «Կրկինձեռի հետ կրկնեմ. դուք ժառանգություն չեքստացել»։
Ավելի վաղ մեդիափորձագետը հայտնել էր «ՀայՓոստից» ստացվող կեղծ sms–ների մասին։ Պարզվել էր, որ այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին «ՀայՓոստի» անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ` առաջարկելով կատարել 233.12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցն առաքվի։