Երևանում օդի ջերմաստիճանը կգերազանցի 30 աստիճանը. եղանակի տեսություն

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ը ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-8 աստիճանով։
Երևանում հունիսի 5-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 30-32, երեկոյան՝ 23-25 աստիճան։