«Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվող դատապարտյալի մոտ փոշեզանգված են հայտնաբերվել

Դեղահաբերը դատապարտյալի մոտ հայտնաբերվել է իրեն պատկանող բարձի երեսում թաքցված ծածկոցի մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այլ հիմնարկ տեղափոխվող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
«Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվող դատապարտյալի մոտ փոշեզանգված են հայտնաբերվել
Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում։
«ՔԿՀ–ի ծառայողները դատապարտյալ Ա.Ա.-ին այլ քրեակատարողական հիմնարկ ուղեկցելուց առաջ խուզարկության են ենթարկել նրան։ Վերջինիս պատկանող բարձի երեսում թաքցված ծածկոցի միջից հայտնաբերվել են 149 հատ դեղին, 71 հատ վարդագույն, 16 հատ դեղնասպիտակավուն, 2 հատ սպիտակ, կլոր դեղահաբեր, ինչպես նաև պոլիէթիլենային փաթեթով դեղնասպիտակավուն փոշեզանգված, որի ընդհանուր քաշը փաթեթի հետ միասին կազմել է 73,20 գրամ»,– ասված է հաղորդագրությունում:
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: