ՀՀ շրջանների զգալի մասում կարճատև անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հաջորդ շաբաթ օդի ջերմաստիճանը կրկին կնվազի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Այսօր և առաջիկա երեք օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Այսօր կեսօրից հետո կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 29-31, գիշերը` 17-19 աստիճան տաքություն։