Երևանի Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում բացվել է հեծանիվների առաջին անվճար քաղաքային կայանատեղի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ հեծանիվի համաշխարհային օրը մայրաքաղաքում նշվել է հեծանվաշքերթով։
Կայանատեղիում միաժամանակ կարող է կայանել 200 հեծանիվ:
2018 թվականի հունիսի 3-ին առաջին անգամ նշվել է Հեծանիվի համաշխարհային օրը (World Bicycle Day), որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2018 թվականի ապրիլին (բանաձև 72/272): Փաստաթղթի համահեղինակները 56 երկրներ են:
Երևանի բացվել է հեծանիվների ստորգետնյա անվճար կայանատեղի
© Photo : press office of Yerevan municipality