ԱՄՆ-ում նավթի պահեստում կայծակի հարվածից հրդեհ է բռնկվել

Հրդեհի պատճառով նահանգի իշխանությունները տարհանում են սկսել։
Sputnik
ԱՄՆ Լուիզիանա նահանգում գտնվող նավթի պահեստում հրդեհ է բռնկվել , որի պատճառ է դարձել կայծակի հարվածը, հայտնում է NBC-ն։
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` Լեյք Չարլզ քաղաքում, որտեղ էլ գտնվում է Calcasieu Refining ընկերության պահեստը։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Իշխանությունների կողմից որոշում է կայացվել մարդկանց տարհանել դեպքի վայրից 2,5 կմ հեռավորության վրա։