Շղթայական վթար Սանկտ Պետերբուրգում. 13 ավտոմեքենա է բախվել, տուժածներից 2-ի վիճակը ծանր է

Ըստ նախնական տվյալների՝ շղթայական ավտովթարի պատճառը եղել է այն, որ բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի։
Sputnik
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում 13 ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պատահարից հետո 11 մարդ է հոսպիտալացվել։ ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության տվյալներով՝ տուժել է 7 մարդ, նրանցից 5-ը երեխաներ են։ Տուժածներից երկուսի վիճակը ծանր է։
Ըստ նախնական տվյալների՝ շղթայական ավտովթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի։
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել